Կառավարում և որոշումների կայացում

Տնօրենների խորհուրդը

Սպարապետի կառավարման կառուցվածքն իրականացնում է Տնօրենների խորհուրդը, որը բաղկացած է ինը անդամից, որից 5 անդամները մշտական են, ովքեր կազմակերպության նախաձեռնողներն են, մյուս 4 տնօրեններն ընտրվում են ռոտացիայի հիմունքով,  հաշվի առնելով նրանց ունեցած ներդրումը:

Որոշումների կայացումը

Տնօրենների խորհուրդն առանցքային դեր է խաղում կազմակերպության քաղաքականության մշակման հարցում, ինչպես նաև միջոցների ներգրավվմանն ու դրանց ծախսերի խնդրում: Որոշում կայացնելու համար անհրաժեշտ է տնօրենների ձայների պարզ մեծամասնությունը։

Վերահսկողություն և լիազորություններ

Տնօրենների խորհուրդն իրավասու է կայացնել կարևոր որոշումներ, սահմանել կազմակերպչական քաղաքականություն և զգոն վերահսկողություն իրականացնել Կազմակերպության գործունեության վրա: Այս մարմինը կենսական նշանակություն ունի ՛՛Սպարապետ՛՛-ի գործունեության քաղաքականությունը մշակելու, առաքելության ու նպատակների համապատասխանությունը որոշելու համար: