Հանուն արդարության և համաժողովրդական հաղթանակի
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Սիրելի՛ հայրենակից,
Հայ ազգն այսօր գտնվում է իր ժամանակակից պատմության մեջ ամենավտանգավոր ճակատագրական փուլում։ Մի քանի դար տևողությամբ Հայոց պետականության չգոյությամբ պայմանավորված չի ձևավորվել ազդեցիկ և նվիրյալ հավաքական ազգային ընտրանի, չեն մշակվել հեռանկարային ազգային նպատակների ու ռազմավարության համար անհրաժեշտ մարտավարություն ու ռազմավարություն։ Հայաստանի Հանրապետությունում և ազատագրված Արցախում չկառուցվեցին տվյալ ժամանակների ու հետագա տասնամյակների պահանջներին ու մարտահրավերներին համահունչ պետական, քաղաքական, տնտեսական ու հասարակական համակարգեր:
Ներազգային համերաշխություն հաստատելու փոխարեն պետական մակարդակով ոտնահարվեցին քաղաքացու հիմնարար իրավունքները, երկրում հաստատված օլիգարխիկ համակարգը ոչնչացրեց սոցիալական արդարությունը, թիրախավորվեցին ազգային-հոգևոր արժեքները, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ազգային ինքնությունն ու պատմական հիշողությունը։
Արցախի կորուստը, պատերազմում հազարավոր զոհերի՝ հիմնականում երիտասարդ սերնդի նահատակությունն ու հաշմումը, գերեվարումը, միջազգային մեկուսացումը, ներկա վարչակազմի կողմից ծրագրավորված և հրահրվող թշնամանքի հասնող ներքին պառակտման խորացումը, պետական մակարդակով Սփյուռքի հետ հարաբերությունների խզումը, ինչպես նաև հայ հասարակության ազգային հատվածի ներսում տիրող տարանջատվածությունն ու անկազմակերպվածությունը, քաղաքական մտքի ամլությունը Հայաստանի Հանրապետությունը հասցրել են գոյաբանական ճգնաժամի։
Ստեղծված իրավիճակը պահանջում է արագ, խորքային, վճռական և համակարգային լուծումներ։ Մեր առջև ծառացած մարտահրավերները հոգևոր են, արժեհամակարգային և կառուցվածքային են:
Ո՛չ մի քաղաքական ուժ, հասարակական կառույց և ոչ էլ որևէ անհատ ի վիճակի չէ միայնակ հաղթահարել համապետական և համազգային այս ճգնաժամը։:
Այսօրվա իրավիճակից ելքը ազգային արժեհամակարգի և սոցիալական արդարության վրա խարսխված արմատական վերափոխումների շուրջ համախմբվածության մեջ է՝
մերժելով պառակտումները և կենտրոնանալով Հայրենիքի փրկության, նրա վերածննդի և հզորացման գործի վրա։
Միայն ազգային ուժերի ու կարողությունների համախմբմամբ՝ Հայրենիք և Սփյուռք, պետություն և եկեղեցի, երիտասարդություն և փորձառու մասնագետներ, յուրաքանչյուր քաղաքացի և հայրենասեր, մենք կարող ենք դիմագրավել գոյութենական սպառնալիքներին, պահպանելով հայոց պետականությունը, մեր ինքնությունը, և ապահովել սոցիալական արդարության, արժանապատվության, անվտանգության և սոցիալական պաշտպանվածության վրա հիմնված պետություն ու համայն Հայոց հասարակություն։
Ելնելով վերոնշյալ իրողություններից և տրված գնահատականներից, նպատակ հետապնդելով գործել վճռական և արդյունավետ, հռչակում ենք ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ստեղծումը։
Դաշինքի առաքելությունն է կազմակերպել անհրաժեշտ հանրային գործընթացներ, որպեսզի համապետական ընտրություններում յուրաքանչյուր հայ ընտրություն կատարի ազգի և պետականության իրական շահերից ելնելով։
Դաշինքն առաջնորդվում է ազգային արժեքներով՝ Աստված, Պետականություն, Արդարություն և Համերաշխություն։
Դաշինքը բաց է բոլոր հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների, ազգային կառույցների, միությունների և անհատների համար, ովքեր կիսում են այս տեսլականը։
Զգալով պահի լրջությունը, ակնկալում ենք ձեր քաղաքացիական դիրքորոշումը, քանի որ ահագնացած սպառնալիքը թակում է յուրաքանչյուրիս դուռը, վտանգում է մեր երեխաների ու սերունդների ինքնությունն ու ապագան, մեր հայրենիքի գոյությունը։
Նախաձեռնող խումբ
Միացե՛ք հայրենակիցներին ամբողջ Հայաստանում և Սփյուռքում՝ պաշտպանելու մեր պետականությունը, վերականգնելու մեր ինքնությունը և ապահովելու մեր ապագան։
Ստորագրեք Հռչակագիրը և միացեք Դաշինքին
|
Id
|
Name
|
Occupation
|
Country
|
Comment
|
Website
|
|---|---|---|---|---|---|
| 138 | Լիանա, Թումանյան | Բուժքույր | Հայաստան Վայոց Ձոր | ||
| 137 | Սաթիկ, Ստեփանյան | Կինոճարտարագետ, ֆիլմարտադրության կազմակերպիչ, մոնտաժի ռեժիսոր | Ք.Երևան, Հայաստան | Նույն գաղափարախոսության կրողն եմ։ | |
| 136 | Arman, Abovyan | Kamurj | Армения | ||
| 135 | Մարինե, Անտոնյան | տնտեսագետ | ՀՀ, ք. Երևան | ||
| 134 | Hayk, Tigranyan | Экономика | Армения | ||
| 133 | Արթուր, Հովհաննիսյան | Հետաքննող լրագրող, վերլուծաբան, հրապարակախոս | Հայաստան, Երևան | ||
| 132 | Iosifova-Hovsepyan, Luiza | CEO “Eco Energy Solutions” | 🇷🇺 🇩🇪 🇦🇲 | http://Ecoenergy-solutions.com | |
| 131 | Ruben, Mughnetsyan | Artist | I wish my country be free of the current traitors in power | ||
| 130 | Armine, Mkrtchyan | English teacher | Hrazdan | ||
| 129 | Suren, Grigoryan | Իրավաբան | AM | ||
| More... |