Հանուն Հայաստանի պետականության և ազգային արժանապատվության վերականգնմա

Սիրելի՛ հայրենակից,
Մեր ազգի պատմության այս ճակատագրական պահին մեր հայրենիքի առջև կանգնած սպառնալիքները պահանջում են հրատապ և միասնական գործողություններ և մեզանից յուրաքանչյուրը պարտավորված է հայտնել իր դիրքորոշումը:
Առաջիկա ընտրությունների շեմին խիստ կարևոր է հանդես բերել հուժկու և գիտակցված հանրային ճնշում՝ հենված հիմնարար սկզբունքների վրա, որոնք պետք է առաջնորդեն այն քաղաքական ուժերին, որոնք հավակնում են երկրի ճակատագրի գործում մոտակա տարիներին իրենց վրա վերցնել պատասխատվություն: Հայաստանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայրենիքը չէ, այն ի սփյուռս աշխարհի բոլոր հայերի սիրտն ու հոգին է։ Այս ըմբռնումով մի խումբ ոչ կառավարական կազմակերպություններ և մտահոգ քաղաքացիներ միավորվեցին՝ հիմնադրելու Համահայկական քաղաքացիական հասարակության դաշինքը։ Դաշինքի գերակա նպատակն է համախմբել հայերին՝ Համահայկական հռչակագրում ձևակերպված համահայկական, հայանպաստ սկզբունքների շուրջ։
Մենք հրավիրում ենք Ձեզ ծանոթանալ առաջարկվող Համահայկական Հրչակագրին՝ միասնության, պատասխանատվության և վճռականության կոչին։ Եթե այն համահունչ է Ձեր համոզմունքներին, ձգտումներին և քաղաքացիական պարտքի գիտակցմանը, կոչ ենք անում միանալ մեզ և ստորագրել այն, կանգնել մեր կողքին ՝ ի պաշտպանություն մեր ազգային ինքնության, առանց որի մենք չենք կարող ունենալ ապագա:
Իրավիճակն օրհասական է և մենք չենք կարող մեզ թույլ տալ դիտորդի կարգավիճակով մի կողմ քաշվել։
Հռչակագրին ծանոթանալու և ստորագրելու համար սեղմեք այստեղ
Դաշինքին ծանոթանալու համար սեղմեք այստեղ
Սպարապետը հայկական թագավորություններում ամենաբարձր ռազմական կոչումն էր, որը ղեկավարում էր հայկական զորքերը պատերազմի ժամանակ, ինչպես նաև ռազմավարում և կազմակերպում էր երկրի պաշտպանությունը խաղաղ ժամանակներում։ Այս անվանումը ընտրվել է ընդգծելու համար, որ ներկայիս պայմաններում Հայաստանը պետք է ռազմավարական կերպով պաշտպանվի՝ իր պետականությունն ու անկախությունը պահպանելու համար։
Հայկական քաղաքացիական նախաձեռնությունների «Սպարապետ» կենտրոնը փորձագիտական մտածողության կենտրոն է (think-tank), որը կազմված է մասնագետներից, որոնք գործում են իրենց անձնական կարողությամբ։ Այն նախատեսված է որպես ոչ առևտրային կազմակերպություն։
«Սպարապետ»-ը հանձնառու է վերակենդանացնել հայկական պետությունը՝ նպաստելով նրա զարգացմանը որպես ժամանակակից և արդյունավետ ազգային-քաղաքական համակարգ։ Մեր առաքելությունն է ձևավորել կենսունակ և միավորված հասարակություն՝ միաժամանակ հիմք դնելով համաշխարհային մակարդակով մրցունակ տնտեսության ստեղծմանը։
