Անդամակցության կատեգորիաներ
Սպարապետը կարող է անդամության տարբեր կարգավիճակներ սահմանել կազմակերպության առաքելությանն աջակցելու գործում հետաքրքրված անհատների և կազմակերպությունների համար:
Անդամների իրավունքներն ու պարտականությունները
՛՛Սպարապետ՛՛-ին կարող են մասնագետներ/փորձագետներ՝ տնօրենների խորհրդի կոնսենսուսի հիման վրա: Անդամները պետք է համապատասխանեն Խորհրդի կողմից սահմանված չափանիշներին:
Անդամները մասնակցում են Սպարապետի գործունեությանը անհատական կարգավիճակով: Արգելվում է այլ խմբերի շահերի առաջ մղումը կամ՝ լոբբինգը:
Սպարապետի անդամները պատասխանատվություն են կրում իրենց գործունեության մասին որևէ տեղեկություն չհրապարակելու համար՝ առանց խորհրդի նախնական համաձայնության։
Անդամները մասնակցում են կազմակերպության աշխատանքներին համապատասխան թեմատիկ կլաստերներ ին (մեկ անձ կարող է լինել առավելագույնը երեք թեմատիկ ոլորտների/կլաստերի անդամ):
Անդամներն իրավունք ունեն ընտրվելու կազմակերպության կառավարման մարմիններ:
Անդամներն իրավունք ունեն լքել կազմակերպությունն իրենց իսկ խնդրանքով, պայմանով, որ նրանք այդ մասին տեղեկացնեն Խորհրդին իրենց հեռանալու որոշումից մեկ շաբաթ առաջ: