Գոյաբանական մարտահրավերների ըմբռնման հիման վրա մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները (մարդկային, ֆինանսական, բարոյական), ներգրավելով նաև Սփյուռքը, կառուցելու ուժեղ, անկախ և արդար պետություն:
Կուսակցությունների բարեփոխում խիստ օրենսդրական կարգավորման միջոցներով:
Սեփականության իրավունքի լեգիտիմության անխախտելիության գիտակցության ամրապնդում հանրության մոտ:
Իշխանության և տնտեսության տարանջատում, սահմանափակելով տնտեսության վրա իշխանություն ունեցողների ազդեցության ու ներգործության հնարավորությունները:
Վերականգնել պատմամշակութային արժեքները և կրթել նոր սերունդ, որը խնամքով պահպանում է այդ արժեքներն ու բարոյական չափանիշները։