Մեր առաքելությունը

Սպարապետը ձգտում է նոր շունչ հաղորդել հայկական պետականությանը՝ նպաստելով նրա կայացմանը որպես ժամանակակից և արդյունավետ ազգային-քաղաքական համակարգ։ Մեր առաքելությունն է զարգացնել բարեկեցիկ և միասնական հասարակություն, միաժամանակ ստեղծելով գլոբալ մրցունակ տնտեսություն: Կառուցել ժամանակակից հասարակություն, որը, որպես առաջին քրիստոնյա պետության ժառանգորդ, խնամքով պահպանում է հին Հայաստանի քրիստոնեական արժեքներն, մշակութային ու բարոյական նորմերը։