Կառուցել ուժեղ հայկական պետություն,
— որը կարող է դիմակայել աշխարհում ընթացող գլոբալ քաղաքական մարտահրավերներին, ինչպես նաև հաղթահարել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխություններից բխող գոյաբանական սպառնալիքները։
— որտեղ կա հուսալի հավասարակշռություն դատական, օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև, որը ի վիճակի է ինքնուրույն կերպով կայացնել ազգային անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող որոշումներ, և որը բաղկացած է ուժեղ, թափանցիկ և արդյունավետ ինստիտուտներից։
— որը, լինելով պատմականորեն առաջինը քրիստոնեություն ընդունած հնագույն երկրի ժառանգորդ, վայելում է ինչպես իր քաղաքացիների, այնպես էլ մյուս պետությունների հարգանքը։