«ՍՊԱՐԱՊԵՏ» քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած աշխատաժողովը համախմբել էր անվանի փորձագետների, գիտնականների, քաղաքականություն մշակողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ բարձր մակարդակով, փաստերի վրա հիմնված քննարկում անցկացնելու համար՝ Հայաստանի ռազմավարական տնտեսական ընտրության վերաբերյալ։ Միջոցառումը հանդիսանում էր ոչ միայն փորձագիտական քննարկման հարթակ, այլև նպատակ ուներ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ Հայաստանի առջև կանգնած իրական տնտեսական ընտրանքների վերաբերյալ և զատելու այն տարբերակները, որոնք իսկապես ծառայում են ազգային շահերին, այն տարբերակներից, որոնք հանգեցրել են փակուղիների և տնտեսական սառեցման։
շահերին, այն տարբերակներից, որոնք հանգեցրել են փակուղիների և տնտեսական սառեցման։
Բանախոսներ
Գարեգին Մանուկյան, «Սպարապետ» կենտրոնի նախագահ
- Աշխատաժողովի նպատակների ներկայացում
- Թեմայի կարևորությունը Հայաստանի ապագայի համար
Դոկտոր Ալեքսանդր Վ. Գևորկյան, պրոֆեսոր, Սբ․ Հովհաննես համալսարան, Նյու Յորք
Թեմա. Հայաստանի տնտեսությունը՝ մակրոտնտեսական կանխատեսում 2025 թ․ համար
- Կառուցվածքային մարտահրավերներ. հավասարակշռված և ընդգրկուն աճի ապահովում, սոցիալ- տնտեսական անհավասարության նվազեցում
- Արտաքին մարտահրավերներ. աննախադեպ աշխարհատնտեսական անորոշություններ՝ ազդելով օտար ներդրումների և սփյուռքի ներգրավման վրա
Կարինե Մինասյան, ԵԱՏՄ ներքին շուկաների, ՏՏ-ի և ինֆորմատիզացիայի նախկին նախարար
Թեմա. Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին պատմական դիտանկյունից. շարունակական անդամակցության առավելություններն ու բացասական կողմերը
- Միությանն անդամակցելու հիմնական շարժառիթները և ներկա իրավիճակը
- Հնարավոր ինտեգրացիոն սցենարներ՝ պայմանների վերանայում և այլընտրանքային ուղիներ
Դավիթ Անանյան, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ
Թեմա. Հայաստանի հարկային քաղաքականությունը և տնտեսական զարգացումը. համագործակցության հեռանկարներ ԵՄ-ի և/կամ ԵԱՏՄ-ի հետ
- Հավասարակշռված և արդյունավետ հարկային քաղաքականությունը խթանում է կայուն տնտեսական զարգացումը՝ ապահովելով պետական եկամուտներ, ներդրումներ, սոցիալական արդարություն և տնտեսական կայունություն
- Տնտեսական համագործակցության հեռանկարներ ԵՄ-ի և/կամ ԵԱՏՄ-ի հետ
Արա Չալաբյան, Հայաստանի Ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահ
Թեմա. Վտանգներ և հնարավորություններ Հայաստանի բանկային համակարգում
Մոդերատոր․ Ստեփան Դանիելյան, «Սպարապետ» կենտրոնի համահիմնադիր
Աշխատաժողովի նպատակն էր
Վերջին տարիներին Հայաստանի տնտեսական ուղին ավելի շատ ձևավորվել է հակազդեցիկ
քաղաքականությամբ և նեղ շահերով, քան երկարաժամկետ, ազգային առաջնահերթություններից բխող
ռազմավարական տեսլականով։ Աշխատաժողովի հիմնական նպատակն էր «բացել հասարակության
աչքերը»՝ ներկայացնելով հստակ, փաստերի վրա հիմնված պատկերացում Հայաստանի տնտեսական
ընտրանքների վերաբերյալ։
Քննարկումները դուրս էին գալիս ներկայիս կամ նախկին իշխանությունների որոշումների շրջանակից, կենտրոնանալով այլընտրանքների վրա, որոնք կարող են ապահովել Հայաստանի ինքնիշխան զարգացումը՝ համաշխարհային, տարածաշրջանային և ներքին միտումների բազմաշերտ վերլուծության միջոցով։
Ելույթների ամփոփում
Գարեգին Մանուկյան, Շեշտեց, որ ներկայիս աշխարհում ապատեղեկատվությունն ու փաստերի խեղաթյուրումը դարձել են սովորական երեվույթ։ Ցավոք, այս մշակույթը հաճախ օգտագործվում է իշխանության կողմից՝ շեղելու հասարակությանը հրատապ խնդիրներից, թաքցնելու կառավարման ձախողումները և մոլորեցնելու հանրությանը։ Թեև նոր տեխնոլոգիաներն անսահման հնարավորություններ են ընձեռում, դրանք նաև արագացրել են ապատեղեկատվության տարածումը՝ դժվարացնելով ճշմարտության և կեղծիքի տարանջատումը։
Գլխավոր թեման էր Հայաստանի ռազմավարական ընտրությունը՝ Եվրոպական միություն և/կամ Եվրասիական տնտեսական միություն։ Այս հարցը հաճախ շահարկվել է պոպուլիստական դիսկուրսում՝ մոլորեցնելու հայկական հասարակությանը և այն նախապատրաստելու որոշումների, որոնք կարող են չհամընկնել երկրի ազգային շահերի հետ։ Հետևաբար, նպատակն էր, հիմնվելով փաստերի վրա, վերլուծել երկու տարբերակների հնարավոր օգուտներն ու թերությունները, ուսումնասիրել Հայաստանի տնտեսական ռազմավարական այլընտրանքները և որոշել կայուն զարգացման առավել արդյունավետ ուղին։ Հավելյալ նպատակն էր, բարձրացնել հանրության իրազեկվածությունը այն ռազմավարական տնտեսական ընտրությունների վերաբերյալ, որոնք համապատասխանում են ազգային շահերին՝ այդպիսով հնարավորություն տալով մարդկանց տարբերակել իսկական ազգային առաջնահերթությունները մոլորեցնող կամ կեղծ խոսույթներից:
Փորձագիտական ներդրումներ
1.Դոկտոր Ալեքսանդր Վ. Գևորկյան
Ներկայացրեց Հայաստանի տնտեսական կառուցվածքային խնդիրները, ընդգծեց հավասարաչափ զարգացած քաղաքականության կարևորությունը և խորհուրդներ տվեց ներդրումային և սփյուռքի ներգրավման խթանման համար։ Անդրադարձավ նաև արդյունաբերական քաղաքականության կիրառման կարևորությանը՝ մակրոէկոնոմիկայի կայունության ապահովման համար։ Նրա ելույթը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=A4kfdnq4New
2. Կարինե Մինասյան
Վերլուծեց Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության պատմությունը՝ ներկայացնելով ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը։ Առաջարկեց վերանայել անդամակցության պայմանները և ուսումնասիրել այլընտրանքային ուղիներ։
3. Դավիթ Անանյան
Վերլուծեց, թե ինչպես հարկային քաղաքականությունը կարող է աջակցել տնտեսական կայունությանը։ Ներկայացրեց ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ համագործակցության տնտեսական հեռանկարները՝ հարկային տվյալների և միջազգային համեմատությունների հիման վրա։
4. Արա Չալաբյան
Քննարկեց Հայաստանի բանկային համակարգի ռիսկերն ու հնարավորությունները։
- Նշեց, որ բանկային համակարգի շահութաբերությունն անկայուն է և պայմանավորված արտաքին գործոններով։
- Կոչ արեց պատրաստվել պատերազմից հետո հնարավոր ֆինանսական շոկերին և նվազող կապիտալի ներհոսքին։
- Ընդգծեց, որ բանկային համակարգը պետք է ուղղված լինի իրական ոլորտի զարգացմանը։
Քննարկումներ և եզրակացություններ
Մասնակիցները մեկաձայնությամբ շեշտեցին՝
- Տնտեսական որոշումները պետք է բխեն ազգային շահերից, ոչ թե գաղափարախոսական կամ արտաքին ճնշումներից։
- Հայաստանը պետք է բաց լինի բոլոր տարբերակների համար՝ հիմնվելով իրական վերլուծության վրա։
- Անհրաժեշտ է ռազմավարական ինքնիշխանություն, բազմաոլորտային գործընկերություն և սեփական պետականություն։
- Արտաքին գործընկերությունը ողջունելի է միայն այն դեպքում, երբ այն խթանում է երկրի զարգացումը, անվտանգությունը և ժողովրդավարությունը։
Եզրափակիչ հայտարարություն
«ՍՊԱՐԱՊԵՏ» կենտրոնը վերահաստատում է իր նվիրվածությունը փաստերի վրա հիմնված և պատասխանատու քաղաքականության խթանմանն ու աջակցությանը՝ ուղղված Հայաստանի՝ որպես ինքնիշխան, նորարար և բարգավաճ պետություն կերտմանը։ Ինչպես ցույց տվեց այս աշխատաժողովը, լավ իրազեկված հասարակությունը՝ ազգային առաջընթացի գրավականն է։ Հայաստանի ապագան չպետք է որոշվի փակ դռների հետևում կամ ժառանգված դաշինքներով։ Այն պետք է ձևավորվի հանրային լայն քննարկումների և իրազեկված հանրության միջոցով։