Քննարկման թեման. Քաղաքական էլիտայի` իշխանական և ընդդիմադիր, որոշումների կայացման վրա ազդող պայմանները եւ դրանց ազդեցությունը քաղաքաքան փոփոխութների վրա:
- Վերնախավի որոշումների վրա ունեցած արտաքին ազդեցության հնարավոր գործոնները.
- բանկային գաղտնիքի վերացումը,
- սեփականության իրավունքի անպաշտպանվածությունը,
- հակակոռուպցոն մեխանիզմները, որպես վերնախավի վրա արտաքին ուժերի ազդեցության գործոն,
- արտերկրում ունեցած բանկային հաշիվներն ու ունեցվածքը որպես արտաքին ճնշման հնարավորություն,
- հանրության կողմից խոշոր սեփականության լիգիտիմության չճանաչելը:
Զեկույց
Հիմնական զեկուցող՝ Արթուր Պարոնյան
Վերահսկողություն էլիտաների նկատմամբ. Ֆինանսական համակարգ
Հայաստանում տեսակետ է ձևավորվել, որ Արևմտյան կառույցները ֆինանսական՝ հետևապես քաղաքական վերահսկողություն են սահմանել աշխարհի երկրների պետական ու ֆինանսական էլիտաների նկատմամբ, և, այդ գործիքների միջոցով կարողանում են ազդել այդ երկրների վերնախավերի որոշումների կայացման վրա: Բնականաբար, ով ունի ազդեցություն որոշումների կայացման վրա, նա էլ թելադրում է իր կամքն ու իր աշխարհայացքը:
Սոցիոլոգ Արթուր Պարոնյանը ներկայացնում է բանկային գաղտնիքի վերացման ու առանց դատականան որոշումների մարդկանց ունեցվածքի վրա արգելանքներ դնելու պրակտիկայի ձևավորման պատմությունն ու դրդապատճառները, որոնք, սկզբնական փուլում, ԱՄՆ հարկային համակարգում ընթացող զարգացումներն էին:
Մի շարք գործընթացներ ԱՄՆ-ում և աշխարհում հանգեցրին նրան, որ Միացյալ Նահանգները տեղեկատվական վերահսկողություն ձեռք բերեց ամբողջ աշխարհի բանկային համակարգի վրա։ Ինչ-որ պահի շահագրգիռ կառույցներն ու մարդիկ հասկացան, որ սա կարող է արդյունավետ գործիք լինել ամբողջ աշխարհում էլիտաներին վերահսկելու համար և կարող է օգտագործվել այլ երկրների, այդ թվում՝ ոչ բարեկամական, որոշումներ կայացնողների վրա քաղաքական ազդեցությունը մեծացնելու համար: Սա համեմատաբար նոր իրավիճակ է համաշխարհային քաղաքականության մեջ և շատ քիչ հետազոտված: Այս համակարգը սկսել է կայանալ 90-ականներին և Կայացել է 2000-ականների սկզբին, իսկ նախադրյալներն առաջացել են անցյալ դարի 70-ականներին
Ծագումնաբանություն
Հետպատերազմյան կոնսենսուսի տասնամյակներում Միացյալ Նահանգները բնութագրվում էին կառավարող էլիտաների երկաստիճան կառուցվածքով, որի միջոցով տեղական և կենտրոնական՝ համազգային վերնախավերը հավասարակշռվում էին կառավարական լիազորություններն ու պաշտոնները յուրացնելու փորձերի առումով:
Համազգային ընկերությունները, որոնք փոխկապակցված էին խոշորագույն առևտրային բանկերի տնօրենների խորհուրդներում խաչաձև ներկայության համակարգով, լոբբիստական իրենց խմբերի շրջանակում կազմակերպում էին քննարկումները, որտեղ մշակվում էին համատեղ դիրքորոշումներ հանրային քաղաքականության վերաբերյալ: Նրանք համագոյակցում էին տարածաշրջանային և տեղական բանկերի և ընկերությունների հետ, որոնք դաշնային և նահանգային կանոնակարգերի միջոցով պաշտպանված էին ավելի խոշոր կազմակերպությունների մրցակցությունից: Քաղաքական կշիռ ունեցող տեղական էլիտաները Կոնգրեսում և նահանգային օրենսդիր ժողովներում այս օրենքներն ու կանոնակարգերը կառուցել էին իրենց ներկայացուցչության շնորհիվ:
Վերջին տասնամյակների ընթացքում Էլիտաների հարաբերությունների այս համակարգը վերափոխվել է ազգային բանկերի կողմից ընկերություններին վերահսկելու կարողության անկման, ինչպես նաև մի շարք խոշոր միաձուլումների պատճառով, բանկային գործունեության, հեռահաղորդակցության, լրատվամիջոցների, կոմունալ ծառայությունների, մանրածախ առևտուրի և գյուղատնտեսության ոլորտներում: Հակամենաշնորհային քաղաքականությունն առաջին անգամ սկսեց փոխոխվել Ռիչարդ Նիքսոնի նախագահության օրոք, բայց ընդհանուր առմամբ գործընթացը պետք է դիտարկել որպես աստիճանական:
Յուրաքանչյուր միաձուլում վերացնում էր մի հերթական ընկերություն (այդ թվում նաև քաղաքական ազդեցության նրա պոտենցիալը), որը շահագրգռված էր կանխելու հետագա միաձուլումները կամ կարգավորող փոփոխությունները, որոնք թույլ կտաին ազգային ձեռնարկություններին ոտնձգություն կատարել տեղական ընկերությունների արտոնությունների և շուկաների նկատմամբ: Քանի որ ավելի շատ, հիմնականում ավելի փոքր և տեղական նշանակություն ունեցող ընկերությունները սկսեցին մեծերի կողմից կուլ գնալ, ներարդյունաբերական տարաձայնությունները հարթվեցին ի վնաս նրանց, որից հետո ձևավորվող նոր կոնսենսուսը հանգեցրեց օրենսդրական փոփոխությունների:
Նախորդ տասնամյակների ընթացքում՝ 1990-ականներից սկսած, բանկային և հեռահաղորդակցության «բարեփոխումները» Կոնգրեսում չեն կարողացել հաստատել այս ոլորտների հակադիր շահեր ունեցող հատվածների հակալոբբինգի պատճառով: Նման միաձուլումները լուծեցին տարաձայնությունները, քանի որ երկրորդական հատվածների կազմակերպությունները ընդգրկվեցին ավելի մեծ կորպորացիաների մեջ (կամ միավորվեցին նոր խոշոր ընկերություններ ստեղծելու համար): Դա դուռ բացեց միաձուլումների և ձեռքբերումների նոր ալիքների համար՝ մեծացնելով էլիտայի համախմբումը խոշոր ընկերություններում:
Բանկերն, դրանց ընկերությունների տնօրենների խորհուրդների համակարգով, 1945-1968 թվականներին եղել են կորպորատիվ և կառավարման քաղաքականությունը բիզնես պրակտիկայի վերաբերյալ որոշելու կենտրոնական դերակատարությամբ: Դրանց համախմբումը և ԱՄՆ ֆինանսական կարգավորման ու օրենսդրության փոփոխությունները ներկայացնում և ուղղորդում էին ամերիկյան կապիտալիզմի կառուցվածքի ընդհանուր վերափոխումը: Բանկերի միաձուլումը պարզապես ազգային բանկերի կողմից ավելի փոքր տեղական բանկերի գնման գործընթաց չէր: Ամենայն հավանականությամբ, Ռիչարդ Նիքսոնի և Ռոնալդ Ռեյգանի վարչակազմերը բավարարել են իրենց ֆինանսապես աջակցողների նպատակները, թույլ տալով տարածաշրջանային բանկերին (որոնք հիմնականում Նյու Յորքի և Չիկագոյի բանկային կենտրոններից դուրս էին գտնվում) միաձուլվել և կլանել մրցակիցներին: Ռեյգանի կախվածությունը հարավային և արևմտյան նահանգներից հեշտությամբ բացատրում է այս կողմնակալությունը: Այս փոփոխությունը նախաձեռնող Նիքսոնի համար նման քաղաքականությունը որոշակիորեն պայմանական էր և հրահրված նախագահական քաղաքականության մեջ նրա մրցակցի կողմից: Նելսոն Ռոքֆելլերը օգտվեց Նյու Յորքի բանկիրների աջակցությունից և հարավում ստեղծված քաղաքական հնարավորություններից, որոնք բերեցին նրան, որ 1960-ականներին դեմոկրատական ընդգծանգվածը սկսեց աջակցել քաղաքացիական իրավունքների պահանջները:
1980-ական և 1990-ականներին մինչ այդ գերիշխող ազգային բանկերը բախվեցին փոքր կազմակերպությունների միաձուլման միջոցով ստեղծված տարածաշրջանային հսկաների աճող մրցակցությանը: Այս մրցակցությունը և դաշնային կանոնակարգերի մեղմացումը (որը պահանջում էին ինչպես ազգային, այնպես էլ խոշոր տարածաշրջանային բանկերը) ստիպեցին ազգային բանկերին իրենց ռեսուրսները կենտրոնացնել ավելի շահավետ բանկային ներդրումների վրա, ինչն, արդյունքում, նրանց ետ մղեց արդյունաբերական ձեռնարկությունների կառավարմանն ու ներդրումներ անելու ակտիվ մասնակցությունից:
Ոչ բանկային ընկերություններն ունեին ֆինանսական ընկերությունների ընտրության լայն շրջանակ, որոնց պետք էր դիմել ֆինանսավորման համար, ինչն արտացոլված է 1980-ականներին անարդյունավետ պարտատոմսերի առքուվաճառքի աճով, որը 1990-ականներին հանգեցրեց Հեջ-ֆոնդերի աճին: Այսպիսով, բանկիրները կորցրին խոշոր ֆիրմաներ կառավարելու ունակությունը, բայց, դաշնային ապակարգավորման միջոցով, կարողացան կենտրոնանալ ավելի շահավետ ֆինանսական աճպարարությունների և սպեկուլյացիայի վրա:
Տնտեսության տարբեր ոլորտների համախմբումը էլիտաների համար հեշտացրել պետական կառույցներն ու նրանց լիազորությունները կլանել, նվազեցնելով պետական դերակատարների ինքնակառավարման հնարավորությունները և սահմանափակելով ԱՄՆ նախագահների նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Ուղեկցող շահույթ (Collateral Profit)
Նոր իրականության թերություններն ի հայտ եկան արդեն 2000-ականների սկզբին։ Կարևոր հետևանքներից մեկն ամերիկյան բյուջեում շահութահարկից գորայող եկամուտների նվազումն էր։ Եթե 20 դարի կեսերին այս հարկը կազմում էր բյուջեի 35%-ը, ապա 2010-ականների վերջին այն կազմում էր ոչ ավելին, քան 8%-ը։ Անդրազգային ընկերությունները , գրանցելով իրենց ստորաբաժանումներն աշխարհի տարբեր ծայրերում, հմտորեն թաքցնում էին իրենց շահույթը՝ Google, Netflix, Amazon և նմանատիկ ընկերությունները շահույթ չեն հայտարարագրում: Pepsiko-ն, առհասարակ, պատությունից ստացել է փոխհատուցում անշահավետության պատճառով: Շահույթ արտահայտությունը հաշվապահական հաշվառման դաշտից տեղափոխվել է քաղաքական դաշտ: Ամերիկյան քաղաքական օրակարգում առաջանում է արդյունավետ հարկային համակարգի հարցը։ Օգտվելով իր գերիշխող դիրքից, ինչպես նաև ներգրավելով Եվրոպային, ԱՄՆ-ն ընդունում է օրենքների մի ամբողջ փաթեթ, որը ստիպում է այլ երկրների բանկային համակարգերին իրենց առջև բացել իրենց բանկային համակարգերը՝ խոսքը բանկային գաղտնիքի մասին է, որպեսզի կարողանան վերահսկել հարկային համակարգից խուսափող ընկերություններին:
Այս ամենի հետևանքով, ինչ-որ պահից սկսած, քաղաքական կառույցները եկել են այն ըմբռնմանը, որ տեղեկատվական վերահսկողության նման ծավալը կարող է նաև արդյունավետ գործիք լինել շանտաժի և, որպես հետևանք, ոչ բարեկամ երկրների էլիտաների նկատմամբ վերահսկողության համար:
Մագնիտսկու գործը
Այս առումով բեկումնային էր Մագնիտսկու ակտը, որը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը։
Ակտը կրում է Hermitage Capital-ի փաստաբան Սերգեյ Մագնիտսկու անունը, ով մահացել էր բանտում։ Վերջինս բացահայտեց հարկային բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ՌԴ բյուջեից գումարներ գողանալու սխեմաները։ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը միաժամանակ ընդունել են ակտեր և կազմել անձանց ցուցակներ, ու շարունակում են լրացնել այդ ցուցակները նոր մարդկանցով՝ ԱՌԱՆՑ դատարանի որոշման։ Ելնելով այս ցուցակներից՝ դրանցում ընդգրկված անձինք ենթարկվում են բազմաթիվ սահմանափակումների, առաջին հերթին՝ ֆինանսական, բոլոր հաշիվները, ակտիվները և այլ միջոցները կալանքի տակ են վերցվում։
Այնուհետև, 2020-ին Ուկրաինայում սկսված հակամարտության ժամանակ Արևմուտքը կազմում է ռուսաստանցիների հանդեպ պատժամիջոցների ցուցակները։ Այս բոլոր ցուցակները կազմվում են այդ երկրների գործադիր իշխանությունների կողմից՝ առանց հստակ սահմանված չափանիշների, առանց դատարանների որոշման:
ԶԼՄ-ներում դա բացատրվում է Ռուսաստանի Դաշնության էլիտաներում պառակտում ստեղծելու ռազմավարություն։ Այսինքն՝ սա փորձ է ազդելու Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության որոշումների վրա։
Այլ օրինակներ
2018-ին Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը հանգեցրին ռեժիմի փոփոխության. Գործող նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ իր արարքը բացատրելով «Նիկոլը ճիշտ էր, բայց ես՝ սխալ» տարօրինակ ձևակերպմամբ։
Շատ ավելի զանգվածային ցույցերը Բելառուսում, օրինակ , չհանգեցրին իշխանափոխության։ Վստահաբար կարելի է ասել, որ իշխանափոխությունն առաջին հերթին գործող իշխանության «բարի կամքն» է։ Արեւմուտքի շանտաժը կարող է մոտիվացնել բարձրաստիճան պաշտոնյաներին հանձնել իշխանությունը: Դրան է ցուցադրում նաև ուկրաինական քեյսը։ Նախկին նախագահ Յանուկովիչը, մինչ այժմ, անբացատրելի կերպով, չի հայտնվել Արևմուտքի պատժամիջոցների ցուցակում, այնինչ ընդվզումները սկսվել էին նրա վարչակազմին կոռուպցիայի մեջ մեղադրանքների պատճառով։
Զեկույցից հետո ծավալվեց քննարկում, որին մասնակցում էին դատական, հարկային մարմինների նախկին ղեկավարներ, աուդիտորր, քաղաքագետներ, սոցիոլոգ, քաղաքական վերլուծաբաններ, իրավաբաններ, միջազգային կառույցների նախկին աշխատակիցներ:
Քննարկման ժամանակ հնչաց հիմնական տեսակետների թեզերը
. Ըստ հարկային համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, զեկույում ներկայացված խնդիրները ծագում են աշխարհում հարկային ոլորտում տեղի ունեցող զարգացումներից։ Նա փաստեց «բանկային գաղտնիք» հասկացության էությունը ժամանակակից մեկնաբանությամբ, ինչը ներկայացրել էր զեկուցողը: Նշվեց նաև, որ Հայաստանը, գործադիրի միջին մակարդակի պաշտոնյաների ջանքերի և ներգրավված փորձագետների գնով, ի վերջո, ընդունել է ամենամեղմ տարբերակը՝ չնայած ամերիկյան կողմի առավել թափանցիկ լինելու պահանջներին, ըստ երկուստեք համագործակցության վերաբերյալ քաղաքական որոշմանը։
. Քննարկմանը մասնակից, շատ լավ տեղեկացված փորձագետ՝ նախկինում դատավոր, մատնանշեց իրավապահ մարմինների կողմից բանկային տեղեկատվություն ստանալու պարզեցված ընթացակարգը: Ցանկացած քննիչ կարող է դիմել ԿԲ և ստանալ ցանկացած անձի բանկային շարժի մասին տեղեկատվություն: Եղել են դքեր, երբ նման ինֆորմացիոն դարձել է հանրության, բնականաբար, նաև գործող իշխանության բաց քննարկումների առարկա: Զեկույցի «քաղաքական» մասի կապակցությամբ նա կասկած հայտնեց, որ պայմանական Արևմուտքն ունի տեղեկատվություն և մարդկային այնքան ռեսուրս, որ նման կարգի տոտալ վերահսկողություն սահմանի և առաջ է քաշեց այլընտրանքային թեզը, որ զեկույցում տեղ գտած հարկային համակարգի նախկին ղեկավար Գ.Խաչատրյանի գույքի բռնազավթման դեպքը Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունն է, սակայն դա ազդակ է բոլորի համար, որ իրենց հանդեպ նույնպես կարող են նման կերպ վարվել:
. Իր պատասխանում բանախոսը համաձայնվեց մասնակիցների հետ, որ թափանցիկության նոր համակարգի ներդրման գաղափարախոսները ցանկանում էին բարձրացնել հարկավաքության արդյունավետությունը, սակայն, կրկին շեշտելով, որ քաղաքական բաղադրիչը՝ մարդկանց վրա վերահսկողություն սահմանելու նման գործիքը, դրա ՛՛հավելյալ արդյունք՛՛ է: Նշվեց է նաև բանկային գաղտնիք հասկացության նեղ և լայն մեկնաբանության մասին։ Ֆինանսական վերահսկողության լիազորված մարմիններն անսահմանափակ հասանելիություն ունեն բոլոր բանկային տեղեկատվության վրա: Այսինքն՝ «բանկային գաղտնիք» ասվածը չի նշանակում, որ դա գաղտնիք է պետության համար:
. Ինչ վերաբերում է գույքի վրա կալանք դնելու պահանջի շահառուին, բանախոսը նշեց, որ ներկա իրավիճակի հիմնական բնութագրիչ մեխն այն է, որ դա հնարավոր է անել: Այն օգտագործվում է այնտեղ, որտեղ դրա պատվիրատուներն (Արևմուտքում) դրա կարիքն ունենան։ Որպես օրինակ բերվեց Ֆիլիպինների բռնապետ Մարկոսի գործը։
Եզրակացություն
Բնակային գաղտնիքը վերացված է այլևս, որն ունի տարբեր պատճառներ, պատճառներից մեկը նշվել է՝ տրանսազգային կորսորցիաների շահութահարկից խուսափելն է, մյուսը՝ տեռորիզմի դեմ պայքարը՝ որի համար պետք է բանկային: Դա Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն պահանջն է, որը 2001-ից բանկային թափանցիկության քաղաքականություն է վարում 2001 թվականից: Դրան է միացել նաև Հայաստանը և Հայաստանում նույնպես բանկային գաղտնիքը պաշտպանված չէ, հիմա ցանկացած քննից կարող է Կենտրոնական բանկից նման տվյալներ պահանջել, ինչն առաջ միայն դատարանի որոշմամբ էր հնարավոր: Հիմա եղել են դեպքեր, որ անգամ նման տվյալներ, լինելով քննչական գաղտնիք, արտահոսքի են ենթարկվել: Այդ տեղեկատվությունը մի քանի թվերից է կազզմված՝ տարեկան ֆինանսական շարժը մի քանի ընդհանուր թվերով:
- Երկրների անկախության գլխավոր ցուցիչներից է որոշում ընդունողների, այսինքն քաղաքական վերնախավի անձնական անկախությունը: Օրինակ բերվեց Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեպքը, ով 2014 թվականին հանձնեց իշխանությունը և տեղափոխվեց Ռուսաստան: Ուկրաինական հեղափոխությունն իր դեմ էր արվել, որպես կոռումպացված ղեկավարի, սակայն ինքը սանկցիաների տակ րի գտնվում, ըստ երևույթին նրա համար, որ հանձնեց իշխանությունն ու հեռացավ: Կարելի է ենթադրել, որ նման պայման է դրվել 2018-ին Սերժ Սարգսյանի առջև, ինչն ինքը կատարել է և սանկցիաների չի ենթարկվել:
Լավագույն տարբերակն այն է, որ պետության բարձրագույն իշխանության ներկայացուցչները այլ երկրներում սեփականություն և բանկային հաշիվներ չունենան: Դա մի կողմից նրանց զերծ է պահում արտաքին շանտաժից, մյուս կողմից իրենց միջոցները կորցնելու վտանքգի առաջ չեն հայտնվի:
Մյուս օրինակը Վրաստանի ամենաազդեցիկ դեմքի Իվանաշվիլիի օրինակն է, ում գումարներն արԱչևմուտքում սառեցվել են, սակայն իր ղեկավարությամբ Վրաստանը շարունակում է բարձրացնել իր սուվերենության աստիճանը, ենթարկվելով Արևմուտքի ճնշումներին: