Նպատակներ

Սպարապետի հիմնական նպատակն է հավաքել պրոֆեսիոնալներ, ովքեր ունեն ինքնիշխանության, բարգավաճ հասարակության և համաշխարհային մրցունակ տնտեսության կայացման ընդհանուր տեսլականը: Այս թիմը ձգտում է օգտագործել իր գիտելիքները, փորձը և հմտությունները Հայաստանի կայացման ու զարգացման համար, հաստատելով հնագույն մշակութային նորմերի և քրիստոնեական արժեհամակարգի վրա հիմնված հանրային վարքականոն:

Օրենքի երկիր-ուժեղ տնտեսություն-Ազգային անվտանգություն եռամիասնության միջոցով ապահովել իշխանության ճյուղերը փոխզսպմանը և հավասարակշռությանը, դատական համակարգի անկախությունը, մրցունակ և թափանցիկ ընտրական համակարգի ստեղծումը, տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ համակարգը: